Սոնա Ռուբենյանը կստանա Հանդիսատեսի համակրանք մրցանակը:

 

 

Այս պահին քվեարկությունը շարունակվում է, իսկ Սոնան մոտ 500 ձայնով առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող ղազած երգչից: Անկասկած, Սոնան արժանի է այս մրցույթից հեռանալ գոնե այդ մրցաանկով: Քանի որ հայերեն լեզվով ամենագեղեցիկ երգերից երկուսը նա ներկայացրեց պարզապես անթերի ու շքեղ, հուզիչ ու տպավորիչ, ստացավ 153 ձայն՝ 154 հնարավորից, իսկ դա գերգերազանց արդյունք է: Անկասկած, առաջին ելույթը խանգարեց Սոնային մրցանակային տեղ զբաղեցնել, սակայն եղավ այն, ինչ եղավ:

 

 

Շնորհակալություն հայտնենք Սոնային՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու, ողջ հանդիսատեսին հիացնելու ու Հայաստան անունը բարձր գոչելու համար: Կեցցես Սոնա !

 

 

 

Սպարտակ Պետրոսյան