Խնդիր չկա, ցնկացած իշխանություն պետք է հոգ տանի պետության համար որոշակի ծառայություններ մատուցած մարդկանց մասին, ինչպես նաև ցանկացած տվյալ երկրի քաղաքացու համար, սակայն տվյալ երկրին ծառայություն մատուցածների հանդեպ մի փոքր ավելի ուշադիր պետք է լինի, սակայն դա չի նշանակում, որոշակի առողջական խնդիրների ծագման ժամանակ, պետք է տվյալ մարդուն պաշտոնի նշանակի, որպեսզի այդ մարդը հոգա իր առողջության ծախսերը:
Պետության վրա ավելի «էժան» կնստի, երբ տվյալ մարդուն օգնելու նպատակով որոշակի գումար հատկացնեն նրան, քան մինիստր, դեսպան, միլպետ կամ այլ պաշտոնի նշանակեն, քանզի այդ հիվանդ մարդը ոչ միայն չի կարող կատարել իր վրա դրված պարտականությունները, այլ նաև խաթարում է տվյալ ոլորտի բարոյահոգեբանական մթնոլորտը և նաև հուսալքություն ու անարդարության զգացում է առաջացնու հասարակության մեջ...
Առաքել Սեմիրջյան