Մինչ հայկական կողմը նախորդ քսան տարիների ընթացքում անում է ամեն ինչ, որպեսզի պահպանվի փխրուն խաղաղությունը, Ադրբեջանը յուր ապաշնորհ ղեկավարության ջանքերով հնարավոր և անհնարին ցանկացած քայլով քանդում է այն' հասցնելով խիստ վտանգավոր սահմանագծի, որից այն կողմ իրական պատերազմն է' իր անդառնալի հետևանքներով:Եվ այս համատեքստում, բնական է, որ պետք է փոխվեր նաև մեր կեցվածքը, բառապաշարը... Երբ նենգ թշնամին գրեթե ամեն օր կրակում է մեր բնակավայրերը, երբ դիպուկահարների արձակած դարանակալ կրակոցներից նահատակվում են մեր սահմանապահ զինվորները, երբ կազմակերպվում են տարաբնույթ դիվերսիոն հարձակումներ և դավադիր օպերացիաներ, ակնհայտ է. որ նման սանձարձակ հրեշին օր առաջ պետք է կանգնեցնել: Այլևս պարզ է, որ դիվանագիտական լեզուն, քաղաքակիրթ երկխոսությունը նրանց համար չեն... և այս տեսակետից միանգամայն պատեհ են հնչում նախագահ Սարգսյանի հակառակորդին ուղղված նախազգուշացումները' ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ. ՍԱ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է, ՈՐՏԵՂ ԳՏՆԵԼՈՒ ԵՔ ՁԵՐ ՎԱԽՃԱՆԸ:


Հ. Գ. Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոս զինվորին, ով երեկ քաջաբար ընկավ թշնամու հերթական դիվերսիոն հարձակումը կասեցնելու ժամանակ:

 

 


Գերասիմ Բարսեղյան