Բոլորին է հայտնի, թե ինչքան ծանր տարավ Մայլի Սայրուսն իր հավատարիմ ընկերոջ՝ Ֆլոյդի մահը: Նա ամեն ինչի պատրաստ է իր շանը նորից տեսնելու համար, այդ պատճառով էլ օգտվել է շների էքստրասենսի ծառայություններից:
Էքստրասենս Մելիսա Բասելարը պատմել է.


«Մայլին շատ ծանր է տանում այն փաստը, որ նա Ֆլոյդի կողքին չէր նրա մահվան պահին: Նրա խիղճը տանջում է:Երբ ես կապվում եմ շների հետ, նրանցից մի քանիսը խոսում են ինձ հետ, նրանցից մի քանիսն էլ իրենց զգացմունքներն են արտահայտում, որոնք ես փոխանցում եմ տիրոջը»: