Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելը այնքան էլ նպատակահարմար չէ մի շարք պատճառներով: Սահմանամերձ գյուղի բնակիչը իրոք հերոս է,որ նման պայմաններում դեռ շատ թիկունքում ապրողների պես չի հավաքել ճամպրուկը: Բայց ինչպես եք դա պատկերացնում?բոլոր տղամարդկանց համարակալած զենք տան? : Հասկացանք,որ հերոսություն է սահմանամերձ գյուղում ապրելը,բայց մի մոռացեք,որ սահմանամերձ բնակավայրի բնակիչը մյուս թիկունքային բնակավայրի բնակչի պես տարբեր է լինում: Ինչքանով եք վստահ,որ բնակիչների մեջ չեն լինի մարդիկ,որ բաժանված զենքը չեն օգտագործի այլ նպատակներով՝կենցաղային վեճերը զենքով լուծել,հանցանքներ գործել և այլն?:

 

90 ականներին,երբ պետությունը նոր էր կազմավորվում էլի բնակչության մոտ ինքնապաշտպանության նպատակներով զենք կար,բայց էլի գտնվեցին մարդիկ,որ այն հանցավոր նպատակներով օգտագործեցին ու նեոբոլշևիկների լեզուն երկարեց անկախության դեմ: Ոչ թե պետք է զինել բնակիչներին այլ լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռք առնել: Երբ ասում են կռիվ,որ սկսվի առաջինը սահմանամերձ բնակավայրի բնակիչն է դիրքերի տղերքին օգնելու.գովելի է,որ մեր սահմանին մոտ ապրող ազգակիցները չեն վախենում,բայց կռիվ սկսելուց բոլոր տղամարդիկ են պարտավոր մեկնել զինկոմ ու ճակատ գնալ,չգնացողին էլ կտանեն խուսափողին էլ պատի մոտ կտանեն:

 

Այստեղ հարց է ծագում,որ սահմանամերձ բնակավայրի տղամարդը էլ ինչ գնա զինկոմ,միանգամից կբարձրանա դիրքեր.այդ ժամանակ դիրքապահին հաստատ օգնության կգան զորամասից,իսկ օգնության համար դիրքեր գնացող բնակչի համար հաստատ պահեստում զենք կգտնվի.սակայն առանց մարտական ակտիվ գործողությունների անիմաստ է զենք բաժանելը: Հիմա երկու բառ լրացուցիչ անվտանգության միջոցների մասին:

 

Սահմանամերձ գյուղեր տանող ճանապարհներին պետք է ոստիկանական,կամ զինվորական անցակետեր կառուցվեն,որ ում մտքով անցնի չկարողանա մտնել գյուղեր՝հատուկ ռեժիմ սահմանվի,ստուգվեն անձնագրերը և ով լինելը,հանդամասերում և արոտավայրերում ոստիկանական,կամ զինվորական պարեկային խմբեր լինեն աշխատանքների ժամանակ,գյուղերում նույնպես ոստիկանական զինված պարեկախմբեր լինեն զօր ու գիշեր,սահմանամերձ գոտիներ մեկնող արտասահմանցի զբոսաշրջիկները պետք է նախապես ստուգվեն և թույլտվություն ստանալուց և անցագիր ստանալուց հետո միայն կարողանան մտնել տարածք,սահմանին մոտ գտնվող ճանապարհները և հարակից բարձունքները լինեն անընդհատ հսկողության տակ և այլ միջովառումներ,բայց ոչ համատարած բնակչությանը զինել:

 

Տիգրան Մկրտչյան