80-ն անց հռչակավոր գիտնականը երկար տարիներ շարունակ գիտական աթեիզմի հենասյուներից մեկն էր: Տասնամյակներ շարունակ Ֆյուն հրապարակում էր գրքեր և դասախոսություններ էր կարդում, որոնց տրամաբանությունը հետևյալն էր. հավատն առ Աստված անհիմն է:

 

 

Սակայն վերջերս կատարված մի շարք գիտական հայտնագործությունները բեկեցին աթեիզմի մոլի պաշտպանի հայացքները, և նա հրապարակավ հայտարարեց, որ ինքը սխալվում էր, և տիեզերքը չէր կարող ծագել ոչ մի բանից, այլ հավանաբար ստեղծվել է ինչ-որ մեկի կողմից, ով շատ ավելի զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել:

 

 

Ֆլյուի խոսքերով, նախկինում ինքը, ինչպես և այլ աթեիստներ, վստահ էր, որ շա՜տ վաղուց, անկենդան մատերիայից ինքն իրեն ծագեց կենդանի մատերիա: «Այսօր անհնար է արդեն պատկերացնել կյանքի ծագման ու առաջին ռեպրոդուկտիվ օրգանիզմի առաջացման աթեիստական տեսությանը», – ասում է Ֆլյուն:

 

 

Գիտնականի խոսքերով, ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի մասին ժամանակակից տվյալները անհերքելիորեն փաստում են, որ այն չէր կարող ինքն իրեն առաջանալ, այլ ինչ-որ մեկի կողմից ստեղծված բան է: Գենետիկական կոդը և բառիս բուն իմաստով տեղեկատվության էնցիկլոպեդիկ մասշտաբները, որը պարունակում է ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլ, պարզապես բացառում է պատահականության տարբերակը:

Բրիտանացի ֆիզիկոս Մարտին Ջոն Ռիսը, ով արժանացել է Թեմփլթոնյան մրցանակի, համարում է, որ տիեզերքը խիստ բարդ բան է: 500-ից ավել գիտական աշխատությունների հեղինակ հանդիսացող այս գիտնականը ստացել է 1,4 միլիոն դոլար այն բանի համար, որ ապացուցել է Աստծո գոյությունը: Չնայած նրան, որ ինքը՝ ֆիզիկոսը, աթեիստ է…

 

 

«Աստված գոյություն ունի, և մենք կարող ենք ականատես լինել նրա կամքի դրսևորումներին: Սա բազմաթիվ գիտնականների կարծիքն է, ովքեր ոչ միայն հավատում են Արարչի գոյությանը, այլ իրենց հավատը փաստարկում են գիտական եղանակով», – ասել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ՝ հավելելով, որ անցած դարերում բազմաթիվ գիտնական-ֆիզիկոսներ ևս հավատում էին Աստծուն: Ավելին, մինչև Իսահակ Նյուտոնի ժամանակները կրոնն ու գիտությունը դեռ բաժանված չէին և գիտությամբ զբաղվում էին հոգևորականները, ովքեր ամենակրթված խավն էին: Ինքը՝ Նյուտոնը, ուներ աստվածաբանական կրթություն ու հաճախ կրկնում էր. «Մեխանիկայի օրենքները ես սահմանում եմ՝ ելնելով Աստծո օրենքներից»:

 

 

Երբ գիտնականները հայտնաբերեցին մանրադիտակը և սկսեցին ուսումնասիրել, թե ինչ է կատարվում բջիջների ներսում, տեսան խրոմոսոմի բաժանման պրոցեսը, դա նրանց մոտ ցնցող ազդեցություն թողեց. «Ինչպե՞ս կարող էր սա հնարավոր լիներ, եթե սա սահմանված չլիներ Արարչի կողմից»:

 

 

«Եվ իսկապես, եթե խոսենք այն բանի մասին, որ մարդը երկրի վրա հայտնվել է էվոլյուցիայի արդյունքում, ապա հաշվի առնելով մուտացիաների հաճախականությունը և նախնական բջիջներից՝ մարդ ստեղծելու համար անհրաժեշտ կենսաքիմիական պրոցեսների արագությունը, ապա պետք կգար ավելի շատ ժամանակ, քան մեր տիեզերքի տարիքն է»:

 

 

Մարտուն Հարությունյան