Համաշխարհային ռեկորդ հնդիկ բժշկի կողմից: հնդկաստանի Մումբայ քաղաքում 17-ամյա տղայի բերանի խոռոչից հանել են ռեկորդային ու աննախադեպ թվով ատամ: 7 ժամվա վիրահատությունից հետո տղայի բերանից հանել են 232 մեծ ու փոքր ատամներ: Բժիշկները նշում են, որ սա համաշխարհային ռեկորդ է:

 

 

Տղան դիմել է բժշկի այն բանից, հետո երբ բերանի աջ կողմը անբանական ուռել է և մի քանի օր շարունակ անտանե;լի ցավեր է ունեցել: Հետազոտությունից հետո պարզվել է, որ տղայի մոտ աոնտոմա է, ինչը համարվում է բարորակ ուռուցք: Մինչև կտրվածք անելը բժիշկները կարծել են, որ տղայի մոտ թարախակալում է, սակայն միջամտությունից հետո տեսել են ատամների բազմություն:

 

 

Ըստ վիճակագրության առավելագույն քանակի ատամները, որոնք բժիշկները հանել են եղել է 37-ը: Այնպես որ հնարավոր է, որ այս վիրահատությունը գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: