Մեկ տարի առաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց իր իսկ անհիմն որոշումը՝ տրանսպորտի գինը 50 տոկոսով թանկացնելու մասին: Այդ օրերին մեզ ասում էին, թե ուղևորափոխադրողները հրաժարվում են, քանզի այդ բիզնեսը ոչ եկամտաբեր է, բայց արի ու տես՝ մեկ տարի անց ոչ մի ուղևորափոխադրող չի հրաժարվել իր ծառայությունից: Այդ օրերին մեզ վախեցնում էին, վրա քշում, նաև ծեծում էին պետական պաշտոնյաներն ու իրենց զավակները, բայց արի ու տես՝ մինչ օրս ոչ մեկ չի ազատվել աշխատանքից և ոչ մեկ չի ենթարկվել պատասխանատվության: Արդեն մեկ տարի է, յուրաքանչյուր քաղաքացի, ով օգտվում է քաղաքային տրանսպորտից՝ վճարում է 50% քիչ գումար, շնորհիվ այդ պայքարի:
Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր մասնակցից, ով տեր կանգնեց իր քաղաքին, համաքաղաքացուն, իր երկրին և իրեն: Ես հպարտ եմ, որ թեկուզ և փոքր, բայց մասնակցություն եմ ունեցել այդ պայքարում, և, հավատացեք, անկեղծ, շատ հպարտ եմ այն երիտասարդներով ովքեր այդ օրերին քաղաքի տարբեր անկյուններում կռիվ էին տալիս ընդհանուր շահի համար:
Ալեն Սիմոնյան — с Hayk Marutyan.
Ալեն Սիմոնյան