Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին, ինչպես եւ սպասվում էր։

 

-Ռոյսի վերականգնումը լավ է ընթանում։ Մենք պետք է տեսնենք, թե նրա ոտքը ինչպես է արձագանքում ծանրաբեռնվածությանը,- «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

 

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածք էր ստացել Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ ընկերական խաղի ժամանակ։ Վնասվածքի պատճառով գերմանացի ֆուտբոլիստը բաց թողեց Աշխարհի 2014 թվականի առաջնությունը։

 

 

Ֆուտբոլային հասարակություն