Այսպես, աշխահի ամենաերկար շունը 1,118 մ հասակով Զեվսն է, որն ապրում է ԱՄՆ-ի Միչիգան նահանգում:
Ամենամեծ ձին Վիսկոնսին նահանգում ապրող 9-ամյա Մեծ Ջեքն է' 2,1 մետր հասակով:
Ամենաարագաշարժ ոչխարն ապրում է Անգլիայի Բակինգիմշեր նահանգում, նա իր կյանքի ընթացքում մասնակցել է 179 մրցույթի, որից հաղթել է 165-ում:

 


Կենդանիների ամենաթանկ հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում, արարողությունն արժեցել է 250 հազար ԱՄՆ դոլար:
Աշխարհում Բարբի տիկնիկների ամենամեծ հավաքածուն ունի Գերմանիայում բնակվող Բետինա Դորֆմանը, ով 1993թ. մինչ այժմ կարողացել է հավաքել 15 հազար տիկնիկ:

 


15665 կոշիկ ունի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բնակվող Դարլին Ֆլինիզը, ով դրանք հավաքել է ամուսնալուծությունից հետո 12 տարվա ընթացքում, և արժեքը գերազանցում է 0.5 մլն ԱՄՆ դոլարը:
Աշխարհի ամենացածրահասակ մարդիկ են հնդկացի ուսանողուհի Ջիոտի Ամգեն, ում հասակը 62.8 սմ է, և 72-ամյա Չանդրա Բախադուր Դանգին Նեպալից:

 


Ամենամեծ մկանները պատկանում են եգիպտացի Մուսթաֆա Իսմաիլին, նրա թևի տրամագիծը կազմում է 64.77 սմ:

 

 

Սանասար Կարապետյան