Հետաքրքիր օր է: Այսօր Անգլիայում վերծանում էին մալայզիական ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունը, իսկ Ուկրաինայում խորհրդարանական կոալիցիան ցրվեց, վարչապետ Յացենյուկը' կառավարության ողջ կազմով հրաժարական տվեց: Տպավորություն է, որ այդ երկու իրադարձությունները ուղիղ կապ ունեն իրար հետ:

 

Քանզի, հավանական է, որ արդեն պարզվել է ուկրաինական իշխանությունների մեղավորությունը' ինքնաթիռի կործանման մեջ, և վարչապետը' կառավարության հետ միասին, հրաժարական տալով, ողջ պատասխանատվությունը թողնում են նախագահ Պորոշենկոյի վրա: Դրանով, Ուկրաինայի իշխանության անդրօվկիանոսյան տերերը Պորոշենկոյին հնարավոր է վերածեն քավության նոխազի, վերջինիս վրա բարդելով մալայզիական ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը: Հաճախ այդպես է, տերերը զոհաբերում են իրենց ճորտերին, որպեսզի նոր ճորտեր ձեռք բերեն:

 

 

Լևոն Ստեփանյան