5-6 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ մտա Մանումենտի այգի, որդուս հետ էի, ասի մի քիչ ման գանք: Շատ սփյուռքահայեր կային՝ ռուսախոս, անգլախոս, արաբախոս և այսպես շարունակ: Ընդհանոր առմամաբ լավ էր պահպանվել Հաղթանակի զբոսայգին, բացառությամբ ամեն քայլափոխի ուղեկցող ռաբիզ կամ բլատնոյ երաժշտության առկայության:
Ես զարմանում եմ այգու տնօրինություն արդյոք հետաքրքրված չէ այս հարցով, միթե տեղին է սիրահար զույգերի, մանուկների և Հայաստան անցելած հյուրերին ներկայանալ այդ աստիճանի երգ-երաժշտությամբ: Ամենասարսաեփին այն էր, որ երբ 1.5 տարեկան որդուս հետ մտանք Այգու տարածքում գործող մանկական սրճարան և արդեն պատրաստվում էինք նստել, հենց այդ պահին երեխաների հետ պարող աղջիկը բացականչեց հետևյալ արտահայտությունը. "Իսկ հիմա պարում ենք արաբական" և հնչեց հայտնի ՀԱԲԻԲԻ կատարումը: Բանական է, որ չմնացի այնտեղ: Մի խոսքով՝ մենք ներկայանալ չգիտենք և շատ հարցեր կարելի է լուծել առանց փողի:
Զոհրապ Եգանյան