Համաձայնեք, քաղաքական անցուդարձը շատ անհետաքրքիր կլիներ, եթե չլինեին անդրշիրիմյան գործիչ-ուրվականներ, որոնք մերթ ընդ մերթ «վերակենդանանում» են:
Քաղաքական մահկանացուն կնքած մարդկանց մասին պետք է ասել կամ լավը, կամ ոչինչ: Այս սկզբունքը կպահպանեի, եթե խոսքը չվերաբերեր ԱԼՄ-ի Կարապետիչին:

 


Ինձ համար շոգեքարշ վարող Տիգրան Կարապետյանը երբեք լուրջ ասոցիացիաներ չի առաջացրել: Միայն ժպիտ, հումոր և ծիծաղ:
Այս ժանրում էլ մի քանի դիտարկում եմ ուզում անել:
Կարապետիչ, երբ խոսում ես ձու ու ձի գողացողի մասին, մի պահ կանգ առ, այդ պահին արագ հայելի ճարի ու նայիր մեջը: Դու բավականին շատ բացահայտումներ կանես այդ պահին:

 


Երկրորդ. Երբ խոսում ես վստահության մասին: Կարապետիչ, մեզ, օրինակ, վերջին համապետական ընտրություններին իր քվեն վստահեց շուրջ 100 000 մարդ, դա էլ այն պարագայում, երբ կաս դու, ու քեզ նման «քաղաքական մնացորդներ» Չէ, դե ձեր գոյությունն էլ է պետք, ինչպես արդեն նշեցի, ուրախության պակաս չլինելու համար:

 


Եվ վերջապես երրորդ. Քաղաքական վերլուծություններ անելը, գնահատականներ և որակումներ տալը մի տեսակ չի նայվում քո պարագայում: Դու մեր ժողովրդի մեջ ընկալվում ես ալմ-աբար՝ լուրջ դեմք՝ զրո ասելիք:
Եվ վերջապես մի դիտարկում էլ: Արդեն լուրջ: Ցավոք, իմաստությունը ոչ միշտ է գալիս տարիքի հետ: Լինում է՝ տարիքը միայնակ է գալիս:

 

Արթուր Միսակյան