Վարչապետության 100 օր' շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում եւ առանց հարկերի ''ընտանեկան բիզնես''


Փոքր բիզնեսի համար հարկային բեռի թեթեւացումը Հովիկ Աբրահամյանի վարչապետության 100 օրվա ամենանշանակալի քայլն էր:


Մասնավորապես, կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում նոր' ''ընտանեկան բիզնես'' կարգավիճակին, որի մեջ կընդգրկվեն այն ձեռներեցները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 12 մլն դրամը եւ որոնք ընդհանրապես կազատվեն հարկերից: Այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա հատկապես մարզերում ընտանեկան փոքր բիզնեսով զբաղվողների վրա, հազարավոր մարդկանց համար ապրուստի խնդիրը լուծելու նպաստավոր պայմաններ ստեղծի:


Կառավարության մյուս նախաձեռնությամբ, շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվեց 1 տոկոսի:


Երկու փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այս տարվա հոկտեմբերի 1-ից:

 

 

Տիգրան Խաչիկյան