Արցախը պատճառ հանդիսացավ հայության միասնաբար գործելու, մեկ ուղղությամբ և միևնույն նպատակով շարժվելու համար, սակայն ապաշնորհները եկան և որկրամոլության պատճառով բաժանեցին և բաժանում են, թշնամացնում յուրայիններին, չգտիակցելով, որ եթե հայության ներուժը օգտագործեին ի նպաստ բոլորիս, ապա իրենք՝ այսօրվա և երեկվա թալանչիները, արդար վաստակով և հանգիստ խղճով քուն կմտնեին, ինչևէ, ունենք այն ինչ ունենք:
Պետական իշխանությունը չարաշահելով այնքան թուլացրեցին երկիրը, որ այսօր պահանջատիրոջից նորից զիջողի կարգավիճակին ենք հասել, թշնամին օր-օրի, գոնե թվաքանակով շատանում է, իսկ մենք նվազում, այս ամենի դեմն առնելու համա (եթե այլ ելք չկա, իսկ ես ցավոք այս պահին այլ ելք չեմ տեսնում) մի նոր պատերազմ պետք է լինի, որ համախմբվենք, թուլացնենք թշնամուն և ազատվենք ազգի տականքից, (յուրաքանչյուր հայի մեջ ՀԱՅն է ապրում, սակայն չգիտակցելով այն նա դառնում է ստորաքարշ անարարած):
Չասեք թե չեմ հասկանում պատերազմի դաժան հետևանքները, անգամ եթե հաղթում ես այդ պատերազմում:
Ցոլակ Գրիգորյան