ՊՈՒԾԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐԺԻՆ, ԹԱՐԳՄԱՆԱԲԱՐ
Երեկ երեկոյան ՌԴ նախագահ Պուծինը հայտարարեց իր երկրի անվտանգության խորհրդի նիստում, որ Ռուսաստանը (մեջբերում եմ) "Փառք Աստծո, ոչ մի դաշինքների մեջ չի մտնում" (մեջբերման ավարտը): Քանի որ, Սերժ Սաչգսյանի անխեղծ խոստովանության համաձայն, նրան "հեշտ չէ ռուս նախագահի հետ խոսել" (մեջբերման ավարտ), անհրաժեշտ եմ համարում թարգմանել ռուսերենից հայերեն Պուծինի այս հայտարարությունը: Ուրեմն, պատվարժան Սերժ Սարգսյան, Ձեզ պարզ ռուսերենով ասվեց այն, ինչ մենք Ձեզ հարյուր անգամ բացատրում էինք հայերենով' ոչ մի ՄՄ, ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ չկար, չկա ու չի լինելու:
Ու որքան արագ Դուք հասկանաք դա ու բացատրեք Ձեր դեգեներատ մերձավորներին, այդքան արագ Հայաստանը դուրս կգա Ձեր ու նրանց ջանքերով փորած խորը, մութ ու գարշահոտ փոսից: Ու եթե դրա համար Դուք անհրաժեշտ կհամարեք ընդունել Ձեր հանցավոր սխալը, Ձեր ծանրագույն մեղքը ազգի ու պետության առջեւ եւ կատարեք քաղաքակիրթ աշխարհում նման դեպքերում ընդունված անհրաժեշտ քայլերը, ապա ես ու շատ-շատերը առանց չակերտների կդիմեն Ձեզ հենց այսպես' մեծարգո նախագահ: Թեեւ նախկին:
Տիգրան Խզմալյան