Հայաստանում միջին աշխատավարձը այս տարվա առաջին կիսամյակում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել է գրեթե 161 հազար դրամ: Ընդ որում, մասնավոր հատվածում' 193 հազար դրամ, պետականում' 138 հազար դրամ։
Հուլիսի 1-ից պետական հատվածի մոտ 200 հազար աշխատողների աշխատավարձերի բարձրացումը արմատապես կփոխի այս հարաբերակցությունը հօգուտ պետական համակարգի աշխատավարձերի: Առաջիկայում պետական համակարգի միջին աշխատավարձը կգերազանցի մասնավորին, մինչեւ վերջինս համապատասխանեցնի աշխատավարձերը աշխատաշուկայում պետության կողմից առաջադրված նոր պահանջներին:
Ի դեպ, պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումը նախատեսված էր այս տարվա հունվարի 1-ից, սակայն հետաձգվեց: Նոր կառավարությունն այժմ իրագործում է հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման' նախագահի կայացրած քաղաքական որոշումը:
Հայկ Գևորգյանց