Լուիս Էնրիկեի և Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ զրույց ունենալուց հետո Չավի Էրնանդեսը որոշել է մարզումները սկսել Բարսայի հետ:
Այն պահին, երբ Չավի Էրնանդեսի' Նյու-Յորք Սիթի տեղափոխվելուն հաշված րոպեներ էին մնացել, 34-ամյա ֆուտբոլիստը որոշել է դադարեցնել բանակցությունները և սկսել մրցաշրջանը Բարսայի հետ:
Չավին նման որոշում է կայացրել Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ զրույց ունենալուց հետո, ովքեր վստահեցրել են Չավիին, որ գալիք մրցաշրջանում նա առանցքային դեր է խաղալու թիմում:
Չավին և նրա գործակալ Իվան Կորտեխան սառեցրել են Նյու-Յորք Սիթիի հետ բոլոր տեսակի բանակցությունները և վերջնական պատասխան կտան ՄԼՍ-յան թիմին մի քանի օր անց:
Այսպիսով, Չավի Էրնանդեսը հուլիսի 24-ին բուժզննում կանցնի Բարսայում և ամենայն հավանականությամբ ևս 1 տարի կմնա թիմում:
Ֆուտբոլային հասարակություն