Մարդկայնորեն մեղքս եկավ այս կնոջ ամուսնու համար։ Նման մեկին կին ունենալը ըստ երևույթին աշխարհի ամենամեծ դժբախտությունը կլիներ։


Լսերք ուշադրությամբ և կհասկանաք թե ինչու գրեցի վերևի երկու նախադասությունները։


Տրամաբանության բացարձակ բացակայություն։ Զարմանում եմ թե ինչ համբերություն ունեն ամերիկյան այս լրագրողները որ սրան ամբիոնից ցած չքաշեցին ու մի լավ ոտատակ չգցեցին։


Իսկ ավելի լուրջ, ուրեմն կան մարդկանց մի քանի կատեգորիաներ ովքեր ըստ պաշտոնի պետք է հիմարություններ ասեն ու պնդեն։ Դա է իրենց գործը։ Այդպես են բարձրագույն պաշտոնյանների մամլո քարտուղարները։ Տո հենց իրենք՝ բարձրագույն պաշտոնյաները։ Այս կատեգորիայի մարդիկ հազվադեպ են իրենց մտածածը և սեփական կարծիքը հայտնում, դրա համար էլ այսպիսի կրետինի տպավորություն են թողնում։ Այս կինը կյանքում գուցե և շատ էլ հետաքրքիր կին է, սակայն այստեղ նրան պաշտոնը դարձրել է խրտվիլակ ով կարող է միայն հիմարություններ դուրս տալ և արժանանալ լրագրողների արհամարանքին։

 

 

 

 

Համլետ Աբրահամյան