Որոշ գիտնականներ Բերմունդյան եռանկյունու առեղծվածը գիտականորեն բացատրվում են հետևյալ կերպ. օվկիանոսի հատակը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ցնցումների, որի պատճառով այնտեղից օվկիանոսի մակերևույթ է բարձրանում մեթան:
Մեթանը բարձրանալով ջրի մակերևույթ' փոխում է նրա խտությունը, որի պատճառով էլ տեղի է ունենում նավերի հանկարծակի խորտակումներ: Նույն մեթանը կարող է ջրից բարձրանալ օդ և փոխել օդի խտությունը: Դրա հետևանքով ինքնաթիռները կորցնում են հավասարակշռությունը և անցնում օվկիանոսի հատակը: Շրջանառվում է նաև այն թափառող ալիքների վարկածը, որոնց բարձրությունը հասնում է 30 մետրի և կարող են հեշտությամբ խորտակել ինչպես նավեր, այնպես էլ օդանավեր:
«Բերմունդյան եռանկյունու» առեղծվածն իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում այնքան ամուր է նստել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք և շատ ավելի հիմնավոր պատասխան է պահանջում նրա խորհրդրդավորությունը ցրելու համար: Իհարկե, եթե, դա իսկապես պատրանք է...
Սանասար Կարապետյան