Աշխարհում գրված ամենակարճ կտակը պատկանել է անգլիացի մի բանկիրի: Նա մահից առաջ գրված իր ժառանգության թղթում գրել է ընդամենը երեք բառ՝ «Ես սնանկ եմ»:
Իհարկե, հետագայում անգլիացու ռեկորդը զիջեց իր դիրքերը գերմանացի Կարլ Տաուշին, ում կտակը բաղկացած էր երկու բառից՝ « Ամբողջը կնոջս»:
Բարեգործությանն ուղղված աշխարհում ամենամեծ կտակը պատկանել է Հենրի Ֆորդին: Վերջինս 500 միլիոն դոլար է տրամադրել 4157 բարեգործական կազմակերպություններին:
Կենդանիներին կտակած կարողության ամենամեծ ժառանգության սեփականատերը ռեժիսոր Ռոջեր Դորկասին: Վերջինս 65 միլիոն դոլար է կտակել իր սիրելի շանը՝ Մաքսիմիլիանին:
Ամենավրեժխնդիր կտակի հեղինակը Սամուել Բրատն է: Նա, որպեսզի վրեժխնդիր լինի կնոջից, ով ողջ կյանքում իրեն հանդիմանել է ծխելու համար, ժառանգության թղթում գրել է: «Կինս կարող է ժառանգել իմ 330 հազար ֆունտ ստեռլինգ կարողությունը, եթե օրական 5 սիգար ծխի՝ մեկ տարի շարունակ»:
Ամենածիծաղելի կտակի հեղինակը Չարլի Չապլինն է: Նա իր կտակում խոստացել է մեկ միլիոն դոլոր նրան, ով կարող է բերանից միաժամանակ ծխի 5 օղակ հանել, ապա 5 օղակի միջով անցկացնել վեցերորդը: Պարզվում է, որ առաջադրանքն այնքան բարդ է եղել, որ մինչ օրս այն ոչ մեկ չի իրականացրել:
Սանասար Կարապետյան