Նախորդ տարվա ընթացքում ամենաշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը դարձած և այժմ Ռուսաստանում գտնվող ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը շարունակում է բացահայտել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության մութ կողմերը: Այս անգամ նա պատմել այդ գորէ, թե ինչպես են այդ հիմնարկության աշխատակիցները զվարճանում աշխատանքային ժամերին:
Ըստ Սնոուդենի, գործակալության շարքային աշխատակիցների նկատմամբ ղեկավարությունը գործնականում որևէ վերահսկողություն չի իրականացնում: Գործակալությունում աշխատող երիտասարդները իրենց հետևելու թիրախների (ովքեր, որպես կանոն, սովորական օգտատերեր են, այլ ոչ հանցագործներ) վերաբերյալ առկա տեղեկատվությունը հափշտակելիս հայտնաբերում են նաև նեղ անձնական բնույթի լուսանկարներ և տեսանյութեր: Երիտասարդները չեն սահմանափակվում դրանք պարզապես դիտելով, այլև պահպանում են դրանք, իսկ ընդմիջումների ժամանակ ցուցադրում դրանք իրենց գործընկերներին և քննարկում:
Սնոուդենի խոսքերով, երիտասարդները դրանք էլեկտրոնային տարբերակով որևէ մեկին չեն ուղարկում, ուստիև ղեկավարությունը տեղյակ չէ երիտասարդ աշխատակիցների այդ նախասիրության մասին: Ավելին, շատերը հենց նմանատիպ լուսանկարների հասանելիության նկատառումներից ելնելով են ցանկանում աշխատանքի ընդունվել այդ գործակալությունում:
Անշուշտ, գործակալության ղեկավարությունը շտապեց հերքել Սնոուդենի այդ հայտարարությունը: Գործակալության ներկայացուցչի պնդմամբ, իրենք «զրոյական հանդուրժողականություն» են դրսևորում նման խախտումների նկատմամբ և իրենք կարձագանքեն ցանկացած կարգապահական խախտմանը:
Սա, անշուշտ, այն դեպքերից է, երբ, չնայած հերքման առկայությանը, այն բացառապես արժանահավատ չի թվում: Նշենք, որ փորձեր էին արվում հերքել Սնոուդենի նախորդ բացահայտումները, իսկ թե ինչ դուրս եկավ դրանից, գիտե ողջ աշխարհը:
Ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է նաև իշխանությանը, և մեկ վայրում տեղեկատվության գերկենտրոնացման հետևանքները բարենպաստ լինել չեն կարող և ոչ ի դեպքում:
Գոռ Սաղաթելյան