Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել' անձնուրաց հերոս, ֆանատիկոս…, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարները իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար' Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանի» ազնվությամբ ու պարզությամբ… այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր ետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտին հասցնելը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ