Քիչ առաջ հայտնի դարձավ,որ Քաշաթաղում վիլիս մակնիշի ավտոմեքենա է պայթել ականի վրա,կա մեկ զոհ և երեք վիրավոր: Վիրավորներին շտապ,ուղղաթիռով տեղափոխել են Երևան,վիրավորների մեջ է եղել Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը,իսկ մյուս երկու վիրավորների անձի մասին տեղեկատվություն չի տրվել: Ցավոք նաև զոհ կա ինչպես նշեցի,զոհվածը Ռուբեն Խլղաթյանի վարորդն է եղել Արամ անունով: Բոլորիս համար ցավ է,որ խաղաղ պայմաններում ունենք ականից տուժածներ և զոհ,բայց ինչ արած: Պատերազմի սկզբնական հատվածում,երբ չկար կանոնավոր բանակ,երկու հակամարտող կողմերն էլ ականապատել են տարածքներ հակամարտության գոտում,իսկ քարտեզներ ականադաշտերի հաճախ չեն կազմվել,կամ կազմելուց էլ հաստատ ադրբեջանական կողմը մեզ չէր տրամադրի: Պետությունը ,բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումների և մասնավոր ականազերծող կազմակերպությունների միջոցով, երկար տարիներ կատարում է ականներից մաքրման աշխատանքներ ՀՀ և ԼՂՀ տարածքներում՝մեր սրբազան Հայաստանում: Ցավոք սրտի անիծյալ ականները դեռ երկար պետք է մաքրվեն մեր հայրենի հողից.ականը այն նենգ զենքն է,որ օգտագործելուց բավականին ժամանակ հետո է իր սև գործն անում: Ինչևէ ցավը բոլորինս է.Արամը մեզանից մեկն է.Արամը ՀԱՅ է,իսկ վիրավորներին ցանկանանք ապաքինում:
Տիգրան Մկրտչյան