Կոֆեինի փոշու չարաշահումը մահվան պատճառ: ԱՄՆ-ի նահանգներից մեկում մահացել է 18 ամյա Լոգան Ստեյները: ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը զգուշացնում է, որ մեկ փոքր գդալ կոֆեինի ունի 25 բաժակ սուրճի չափաբաժնի ազդեցությունը, ինչն էլ իր հերթին հագնեցնում է անդառնալի երևույթներ:
Մարդու մոտ կարող է սկսվում սրտի առիթմիա, փսխումներ, փորլուծություն, կարող են առաջանալ ապակողմնորոշման նոպաներ ու ցնումներ: Մասնագետները նշում են, որ չեն կարող ասել, թե կոֆենինի չափաբաժնի նորման որն է, քանի որ չկան հստակ հետազոտության արդյունքներ և վտանգավոր ու նորմայի մեջ սահմանները շատ լղոզված են ու անհատական:
Նշենք, որ կոֆեինի փոշին ազատ վաճառվում է, մասնավորապես համացանցում այն շատ տարածված է և բավական էժան: 500 գրամ կարելի է ձեռք բերել 15 դոլարով: