Հենրիխ Հայնե. «Աստված ինձ կների, դա նրա աշխատանքն է»:
Բուդդա. «Եվ արդեն մի հավատացեք այն ամենին, ինչ ասել եմ ձեզ, քանի որ ես Բուդդան եմ. ամեն ինչ պարզեք սեփական փորձով»:
Ուինսթոն Չերչիլ. «Ինչպես եմ ես զզվել այս ամենից»:
Կարլ Մարքս. «Հեռացեք այստեղից: Վերջին խոսքերը հիմարների համար են, որոնք դեռ ամեն ինչ չեն ասել»,- այսպես է պատասխանել Կարլ Մարքսը, երբ հարցրել են իրեն, թե որոնք են իր վերջին խոսքերը:
Օսկար Ուալյդը մահացել է սենյակում, որտեղ պատերի պաստառները նրա դուրը չէր գալիս. «Սպանիչ գունավորում է: Մեզնից մեկն այստեղից պետք է հեռանա»:
Ալեքսանդր Դյումա. «Այդպես էլ չեմ իմանա, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»:
Ալեքսանդր Բլոկ. «Ռուսաստանը կերավ ինձ, ինչպես հիմար խոզն իր խոզուկին»:
Մարկո Պոլո. «Ես չեմ ասել կեսն այն ամենի, ինչ տեսել եմ»:
Նապոլեոն Բոնապարտ. «Ֆրանսիա, բանակ, Ժոզեֆինա»:
Սոմերսետ Մոեմ՝ բրիտանացի գրող, հետախույզ. «Մահանալը ձանձրալի և մռայլ գործ է: Իմ խորհուրդը ձեզ՝ երբեք դրանով չզբաղվեք»:
Վիլյամ Սարոյան. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն միշտ կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ»:
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV. «Ինչո՞ւ եք լալիս: Մտածո՞ւմ էիք՝ ես անմահ եմ»:
Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան, բարձրանալով կառափնարան, տրորում է դահճի ոտքը. «Ներեցեք, խնդրում եմ, պարոն, դա պատահաբար ստացվեց»:
Կոմպոզիտոր Էդվարդ Գրիգ. «Դե ինչ արած, եթե դա անխուսափելի է»:
Փիլիսոփա Ֆրիդրիխ Հեգել. «Իմ ողջ կյանքում միայն մեկ մարդ է ինձ հասկացել… Ըստ էության, նա էլ ինձ չի հասկացել»:
Կայսր Ներոն. «Ինչպիսի մեծ արտիստ է մահանում»:
Կայսր Օգոստոս. «Acts est fabula, plaudite»՝ «Խաղը վերջացավ, ծափահարություններ»:
Լեոնարդո դա Վինչի. «Ես վիրավորել եմ Աստծուն և մարդկանց: Իմ ստեղծագործությունները չեն հասել այն բարձրության, որին ես ձգտում էի»:
Փիլիսոփա Իմանուիլ Կանտ. «Das ist gut»՝ «Լավ է»:
Իսպանացի գեներալ Ռամոն Նարվաես. «Չկա մեկը, ումից ներողություն խնդրեմ: Իմ բոլոր թշնամիները գնդակահարվել են»:
Ամերիկացի գրող Ջեյմս Թերբեր. «Օրհնիր, Տեր, գրողը տանի»:
Էռնեստո Չէ Գեվարան՝ Բոլիվիայում մահապատժից առաջ. «Ես գիտեմ, դու այստեղ ես, որ սպանես ինձ: Կրակիր, վախկոտ, դու ընդամենը պատրաստվում ես մարդ սպանել»:
Բրիտանացի ռեժիսոր Նոել Հաուարդը մահվան մահճում ասել է. «Բարի գիշեր, իմ սիրելիներ: Վաղը կտեսնվենք»: