Ադրբեջանական բանակից հեռացրել են աշխատանքից ոմն գնդապետ Սեյրան Գաֆարովի, ում հանցանքը հայկական ծագումով մոր որդի լինել էր։ Տհաս պետության հերթական տհաս դրսևորումը։
Քանի՞ տարբերություն կգտնեք նացիստական Գերմանիայի վարվելաոճի ու էս թրքական ցեղակույտի ստեղծած պետության մեջ։ Տարբերությունը նրանում է, որ սրանք նաև նավթ ու գազ ունեն, որը անխնա շահագործում են, ու մեկ այլ տարբերություն, որ մեկը ձևավորվեց միջազգային իրավունքի զարգացման դարաշրջանում ու խստորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից՝ դառնալով անթույլատրելիության խորհրդանիշ, իսկ մյուսը կառուցվում ու ծավալվում է միջազգային իրավունքի կործանման դարաշրջանում, երբ հին համակարգը փտել է, ՄԱԿ-ը իրենից ներկայացնում է անգործ խեղկատակություն ու ռազմատենչ նացիզմը քննադատելի չէ այլևս։
Սեդրակ Մկրտչյան