Ռուսաստանյան գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը հերթական անգամ վկայում է, որ պուտինյան (ինչպես և նրա կամակատար հայաստանյան) ռեժիմի օրոք չկա ոչ միայն սեփականության, այլև ազատության և նույնիսկ կյանքի ապահովվածություն: Ինչ-ինչ անձնական և կամ քաղաքական դրդապատճառներով երեկվա իրենց մոտ մարդուն վաղը կարող են բանտ տանել, զրկել ունեցվածքից և կամ նույնիսկ զրկել կյանքից: Եվ երբ որևէ անձի՝ իշխանության կողմից մերժվելը «ամրագրվում» է պաշտոնական տեղեկատվությումբ կասկածելի և կամ կեղծ հիմքերով, ապա միակ եզրակացությունն այն է, որ տեղի ունեցածն ապօրինությունն է: «Շնորհավորում» եմ բոլոր նրանց, ում երազանքը պուտինյան Ռուսաստանն է և կամ պրոպուտինյան Հայաստանը:

 

 


Վախթանգ Սիրադեղյան