Երբ 2010թ. ԱԺ-ում քննարկվում էր Նավասարդի (օգոստոսի 11)՝ որպես հայ ազգային ինքնության օր, պետական տոն հռչակելու մասին առաջարկությունը, «Ժառանգությունը» հիստերիայի մեջ ընկավ, թե դա անընդունելի է, քանի որ հեթանոսական տոն է, և նաև նրանց ջանքերով առաջարկը չընդունվեց: Այսինքն, «Ժառանգությանն» համար ընդունելի է միայն քրիստոնեականը: Լավ, ընդունենք՝ դա իրենց դիրքորոշումն է և սկզբունքը:


Բայց օրեր առաջ կայքերից մեկը հրապարակեց «Ժառանգության» վարչության անդամ Հովսեփ Ղազարյանի լուսանկարը, որտեղ վարչության անդամը իր կրծքին կրում է հեթանոսական կեռխաչ-սվաստիկա: Դժվար թե կիրթ և գոնե մի փոքր հայոց պատմություն իմացող մարդը չիմանա այդ սիմվոլի նշանակությունը, հետևաբար եթե կրում է այն, ուրեմն հեթանոս է: Դա էլ, իհարկե, իր անձնական գործն է:


Խնդիրն այստեղ այլ է. այդ ինչպե՞ս է ստացվում, որ հեթանոսականի դեմ կռիվ տվող, թունդ քրիստոնեական համոզմունքների տեր «Ժառանգությունը» իր վարչության անդամ է ընտրում հեթանոսի: Հարգելիներս, բա ձեր համար նույնիսկ Նավասարդի տոնն էր անընդունելի, ձեր համար նույնիսկ Հայկ Նահապետը կապ չուներ հայի ինքնության հետ, բա որտե՞ղ մնաց ձեր քրիստոնեական «սկզբունքայնությունը»:

 

 

Սարգիս Բալայան