Այս օրերին Իտալիայի Ասսիսի քաղաքում կայանում է բռնցքամարտի պատանի և երիտասարդ աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը և 57 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Երեկ 48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը իր առաջին մենամարտում զիջել է իտալացի Գիոիա Գիուսուն և դուրս մնացել հետագա պայքարից: Վաղը պայքարի մեջ կմտնի նաև 57 կգ քաշային Անի Հովսեփյանը, ում մրցակիցը նույնպես կլինի Իտալիան ներկայացնող մարզուհի:
Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն
Արամ Մանուկյան