Ըստ տարածված լուրերի,երեկ՝ երեկոյան ժամերգության ժամանակ,մի խումբ ազգությամբ վրացիներ,ներխուժել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հաբլաբար հայկական թաղամասի Սուրբ Էջմիածին եկեղեցի,ծեծկռտուք սարքել,որի արդյունքում հանդարտության կոչով ներկայացած Թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը ևս հարվածներ է ստացել: Նշվում է,որ ծեծկռտուքը կենցաղային հողի վրա է առաջացել,որ պատճառը քահանաներից մեկի մեքենայի կայանման հետ է կապված եղել:
Վատ է,որ մոտ 50 վրացիներ ,որոնք քրիստոնյաներ են,սրբավայր չեն համարում Հայկական եկեղեցին և կռիվ են սարքում այնպես ինչպես,կսարքեին ասենք Թբիլիսիի ավտոշուկայում: Բայց այս ամենի մեջ մի բան կա,որի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել: Նախ սկսենք նրանից,որ վրաց իրավապահները հուսանք կզբաղվեն այս հարցով,բայց անհանգստացած եմ,որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող են առիթից օգտվել և ազգամիջյան թշնամանք ու բախումներ հրարհել՝ իրար խառնելով երկու հարևան ազգ ու պետություն: իհարկե չեմ կարծում,որ ի սկզբանե սա նրանց սարքածն է.դժվար թե նրանք իմանային,որ Հայ քահանան այդ տեղում է կայանելու մեքենան և այլն,բայց այս տարբերակն էլ չի կարելի բացառել,որ սարքած է:
ինչևէ, նախկինում շատ ենք տեսել,որ ռուսաստանում,հենց նույն Վրաստանում ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձել են տեղացիներին Հայերի դեմ լարել և բախումներ հրահրե:Պետք է ամեն ինչ արվի,որ առիթից չօգտվեն մեր թշնամիները իրենց նպատակին հասնելու համար: Անաչառ քննությունը և երկու երկրների եկեղեցիների վերնախավերն ու պետական այրերը պետք է լուծեն այս հարցը խաղաղ ճանապարհով,իսկ մեղավորները՝ պատժվեն:
Հ.Գ.Հատուկ ձվի մեջ մազ ման եկողների համար կրկնեմ,որ չեմ ասում սա սարքած միջադեպ էր,ասածս այն է,որ թույլ չտանք օգտվեն առիթից թշնամիները՝իրենց սիրած ոճին համապատասխան:
Տիգրան Մկրտչյան