10-րդ հորիզոնական


XVI դարի մեծագույն աստղագետ Տիխո Բրագեն, ում հետազոտությունները մեծապես օգնել են Իսահակ Նյուտոնին տիեզերական ձգողության օրենքը ստեղծելիս, անժամանակ հեռացել է կյանքից զուգարան չգնալու պատճառով:Այն ժամանակ մինչև ճաշկերույթի ավարտը սեղանը լքելը համարվում էր ծանր վիրավորանք տանտիրոջ նկատմամբ: Հաշվենկատ Բրագեն չի համարձակվում թույլտվություն հարցնել և դուրս գալ սեղանից: Նրա միզապարկը տրաքում է և, 11 օր տանջվելով, վերջինս հեռանում է կյանքից:

 

9-րդ հորիզոնական


XVI դարի ազդեցիկ պետական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է հավի մսի մեջ ձյուն լցնելու արդյունքում( նրա մտքին փչել էր, թե մսի պահպանման համար կարելի է աղի փոխարեն օգտագործել ձյուն, և նա փորձել էր ստուգել իր տեսությունը ): Փորձի արդյունքում հավի միսն այդպես էլ չէր սառչել, սակայն սառչել էր ինքը՝ Բեկոնը

 

8-րդ հորիզոնական


XVII դարի կոմպոզիտոր, ֆրանսիայի արքայի պատվերով բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ժան-Բատիստ Լյուլին, մահացել է իր գործին անչափ նվիրված լինելու արդյունքում: Մի անգամ փորձի ժամանակ նա այնքան էր նյարդայնացել, որ ձեռնափայտով գետնին հարվածելիս դիպել էր ոտքին և մահացել արյան վարակման արդյունքում:

 

7-րդ հորիզոնական


Աճպարար Հարրի Հուդինին մահացել է իր երկրպագուի կողմից որովայնի հատվածում ստացված հարվածի արդյունքում: Հուդինին թույլատրում էր հարվածել իրեն, ցուցադրելու հմամար իր անկասելի որովայնային մկանների ուժը: Նա մահացել է հիվանդանոցում ներքին վնասվածքների արդյունքում:

 

6-րդ հորիզոնական


«Վազքի լիահատոր գրք» բեստսելլերի հեղինակ Ջիմ Ֆիկսը մահացել է վազքի ժամանակ սրտի կաթվածից:

 

5-րդ հորիզոնական


Ֆրանսիացի երգիչ Կլոդ Ֆրանսուան մահացել է էլեկտրական հարվածից, երբ փորձել է փոխել ջահի լամպը՝ լիքը լցված վաննայի մեջ գտնվելիս:

 

4-րդ հորիզոնական


Խուզարկու Ալլան Պինկերտոնը մահացել է գանգրենայից, երբ սայթաքելիս կծել է սեփական լեզուն:

 

3-րդ հորիզոնական


ԱՄՆ-ի տասներկուերորդ նախագահ Զաքարի Թեյլորը 1850թ. հուլիսի 4-ին ԱՄՆ-ի Անկախության օրվա հանդիսություններից հետո անտանելի շոգ եղանակային պայմաններում կերել է չափազանց շատ պաղպաղակ և հիվանդացել է ստամոքսի անբավարարումից՝ նախագահի աթոռին պաշտոնավարելով ընդհամենը 16 ամիս:

 

2-րդ հորիզոնական


Ջեք Դենիելը, հայտնի «Jack Daniel’s» վիսկիի «հայրը», մահացել է արյան վարակումից ոտքի վնասվածք ստանալու վեց տարի անց. նա ջարդել է մատը իր սենյակի չհրկիզվող պահարանին աքացի տալու ժամանակ, քանի որ մոռացել էր պահարանի գաղտնաբառը:

 

1-ին հորիզոնական


Հույն փիլիսոթա Քրիսիփը մահացել է ծիծաղից, դիտելով թե ինչպես է իր հարբած ավանակը փորձում ուտել թուզ :