Տղամարդիկ իրենց կարիերան նախանշելիս ավելի նպատակային մոտեցում են դրսևորում և պլանավորում են ավելի տևական ժամանակահատվածի համար, քան նրանց գործընկեր կանայք: Կինը աշխատանքի մեջ առաջընթացը հիմնականում ընդունում է որպես երջանիկ դիպված, քան իր կոնկրետ նվաճումների արդյունք:


Տղամարդկանց տրամադրվածությունը հիմնվում է այն բանի վրա, որ իրենք պետք է աշխատեն ապրուստ հայթայթելու համար, իսկ կանանց մեծ մասը հույս է տածում, որ պետք է գտնի նրան, ով կապահովի իրեն: Քանի որ մասնագիտական հաջողությունը տղամարդու կյանքի գլխավոր բաղկացուցիչն է, ծագած ցանկացած հնարավորության դեպքում նրա մեջ խոսում է որսորդի բնազդը, որը տղամարդուն ստիպում է ուղևորվել դեպի աշխատանքային ճակատ: Իսկ կանայք սովորաբար սպասում են, մինչև առաջարկն ինքը «լողա» ու հայտնվի իրենց ձեռքերում: Տղամարդիկ ավելի գործուն են, սթափ և ազատ, քանի որ սովորաբար զգացմունքներով չեն առաջնորդվում: