Հետաքրքիր հոդված է, որում Իրանը Ռուսաստանին առաջարկում է խորացված տնտեսական համագործակցություն, բայց տողատակերում այն միտքն է արտահայտվում, որ Իրանը կարող է նաև տնտեսական ու տեխնոլոգիական առումով համագործակցել Արևմուտքի հետ և արդյունքում Ռուսաստանը կարող է բաց թողնել շանսը:
Առաջարկվում է համագործակցել էներգակիրների արտահանման և կոմունիկացիաների զարգացման ոլորտում, ինչն ուղղակիորեն առընչվոմ է Հայաստանին: Պետք է հիշել Իրանի դեսպանի հարցազրույցը, ոտեղ խոսվում էր գազի արտահանման մասին: Նաև պետք է հիշել դեսպանի խոսքերը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարման հատվածը, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ՝ գուցե առաջին հերթին հենց Իրանի դեմ:
Կից նյութն՝ այստեղ
Ստեփան Դանիելյան