2014թ-ի մարտի 8-ին Մալազիայից Պեկին ուղեվորվող «Մալազիա Այրլայնս» ավիաընկերության իքնաթիռն անհետ կորավ ռադարների էկրաններից ընդամենը մեկ ժամ օդում գտնվելուց հետո: Տարօրինակն այն է, որ «Բոյինգ 777» ինքաթիռի որևէ հետք մինչև օրս չի հայտնաբերվել, թեպետ որոնողափրկարարական աշխատանքներին լծվել էին տասնյակից ավելի պետությունների հատուկ ստորաբաժանումներ, սակայն ապարդյուն. ինքաթիռն ասես անէացել էր օդում: «Բոյինգ 777»- ի անհետացման հնարավոր վարկածները մինչ օրս էլ դեռ քննարկվում են և դեռ շատ կքննարկվեին, եթե հուլիսի 17-ին մեկ այլ «Բոյինգ 777» չենթարկվեր աղետի, այս անգամ արդեն մեկ այլ աշխարհամասում' Եվրոպայում: Կարծես թե այս տարի ամերիկյան Բոյինգ ինքաթիռների համար այդքան էլ հաջող տարի չէ, սակայն վիճակն ավելի վատ է «Մալազիա Այրլայնս» ավիաընկերության համար, քանի որ ինքաթիռը կրկին պատկանում էր այս ընկերությանը: Առաջին հայացքից այս երկու դժբախտ պատահարները որևէ կերպ չեն կարող կապված լինել, բացի նրանից, որ երկուսն էլ նույն մակնիշի ինքաթիռներ են և պատկանում նույն ընկերությանը: Ավելին' մեկն անհետ կորել է, մյուսն էլ ենթարկվել հրթիռային հարվածի: Առաջին ինքաթիռի անհետացման բազում վարկածներից մեկին անդրադարձել էի' http://armmkheyan.blogspot.com/2014/03/777.html, որն անհետանալով իր հետ նաև անհետացրել էր 239 մարդու: Երկրորդ ինքաթիռի կործանման պատճառը թերևս հայտնի է, սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել: Ինքաթիռը կործանվել է Ուկրաինայի կենտրոնական իշխանություններից անջատված ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության տարածքում է, մի տարածաշրջանում, որի համար Կիևի ու Դոնեցկի զինված ուժերը փաստացի պատերազմում են: Փորձելով հնարավորինս անկողմնակալ գտնվել' վերլուծենք ինքաթիռի կործանման հետ կապված մի շարք տարօրինակ փաստեր:


Եվրոպան ու ԱՄՆ-ը շտապում են մեղադրել Դոնեցկի անջատողականներին, ապա Ռուսաստանին: Պաշտոնական Կիևը մեղքը բարդում է անջատողականների վրա, իսկ Ռուսաստանն էլ Ուկրաինայի վրա: Համացանցը ողողվում է այս ու այն կողմից հնչող մեղադրանքներով ու դրանց հիմնավորումներով: Իսկական տեղեկատվական պատերազմ, որը կարող է վերածվել արդեն զինված ու կործանարար պատերազմի:


Այս դեպքում ցանկացած ինֆորմացիա կարելի է իրականությունից բավական հեռու համարել, սակայն ամեն դեպքում ճշմարտության նշույլներ կարելի է գտնել, եթե փորձենք պատասխանել մի քանի հարցի, հիմնվելով նախնական տեղեկությունների վրա, որոնք ավելի հավաստի կարող են լինել, քան ավելի ուշ տրամադրվածները:
Ինչո՞ւ կործանել ինքնաթիռ, այն էլ օտարերկյա: Անջատողականները կարող էին այս ինքաթիռը ևս Կիևի ինքաթիռ համարել և ոչնչացնել: Սպառիչ պատասխան: Սակայն ինչպե՞ս ավելի քան 10,5 կմ բարձրության վրա թռչող ինքաթիռին կարող են հարվածել: Պատասխանը չի ուշանում: Զենքը անջատողականներին տրամադրել են ռուսները:Կարծես թե ամեն ինչ շատ սպառիչ է ու հասկանալի, բայց ցանկացած սպառիչ ճշմարտություն ունի իր մութ կողմերը:


Քաղաքանությունը մի կողմ դնելով խոսենք մի քանի տարօրինակ փաստերի մասին:
Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորված Բոյինգը հստակ կարելի է տեսնել թե ինչպես փոխել ուղղությունը դեպի Դոնեցկի մարզ: Ինչո՞ւ Կիևում տեղյալ չեն պահել օդանավին, որ այդ օդային տարածքը վտանգավոր է, հատկապես, երբ արդեն մի քանի օր է ինքաթիռներ էին կործանվում այդ հատվածում:


Կան տվյալներ այն մասին,որ ինքաթիռին ուղեկցել են երկու կործանիչներ, սակայն դրանց մասին պաշտոնական Կիևը չի խոսում, այնուհետև հերքում է: Հայտնի է, որ այն զենիթահրթիռային համակարգերը, որոնց միջոցով իբրև թե ինքաթիռին հասցվել է վնաս, ունեն որոշ տակտիկական հատկանիշներ: Հրթիռը ոչ թե հարվածում է թիրախին, այլ պայթում թիրախին շատ մոտ տարածքում, այդպիսով շարքից հանում այն: Այդ դեպքում օդաչուները կարող էին ուղարկել ազդանշանան, մինչ ինքաթիռը կհայտնվեր գետնին: Հիշեցնեմ, որ ինքաթիռը ավելի քան 10600մ բարձրության վրա էր գտնվում և մինչ կհարվածեր գետնին, առնվազն 1,5-2 րոպե ժամանակ կար (եթե հաշվի առնենք ինքաթիռի մաքսիմալ արագությունը 900կմ/ժ և միևնույն ժամանակ անկման ուղեգիծը): Չէ՞ որ, եթե ինքաթիռին հասցվել է կենսական նշանակության վնաս, ապա շարժիչները չէին կարող զարգացնել մաքսիմալ արագություն վնասված լինելու կամ չգործելու պատճառով: Ինչևէ, SOS ազդանշան չի տրվել:


Արդեն ավիաաղետից հետո, մի խումբ լրագրողներ կատարելով նկարահանումներ ցուցադրում են ինքաթիռի ուղևորների անձնագրերը, որոնք հայտնաբերվել են տարածքում: Տարօրինակ է, բայց պայթյունից ու հրդեհից հետո անձնագրերի վրա անգամ մրի հետք չի երևում, ոչ մի վնասվածք, նույնսկ պոլիէթիլենային կազմերի վրա խազի հետք չի երևում: Անձնագրերն այնքան նոր են թվում, որ ասես հենց նոր են տպվել:


Տարօրինակ է, որ զոհվածների հարազատների մասին բավական սուղ տեղեկատվություն է տրամադրվում, այնինչ ամիսներ առաջ անհետ կորած ինքնաթիռի ուղևորների հարազատների մասին այնքան էին ԶԼՄ-ները պատմում, որ ասելու չի: Նույնիսկ նրանց տներում խուզարկության մասին էին հայտնում:


Մյուսն ամեն դեպքում ուրախալի, բայց տարօրինակ դեպքը: Հոլանդացի ընտանիքին թույլ չեն տալիս թռչել չարաբաստիկ այդ ինքաթիռով' պատճառաբանելով, թե ինքաթիռում տեղ չկա, սակայն իրականում «Բոյինգ 777»-ը նախատեսված է 550 ուղևորների համար, իսկ կործանված ինքնաթիռի ուղևորների թիվը 283 է եղել: Ինչպե՞ս կարող էր տեղ չլինել: Այս հրապարակումը եղել է կործանումից մի քանի ժամ անց, որից հետո այլևս ոչ մի տեղեկություն հրաշքով ինքաթիռում չհայտնված ընտանիքի մասին չտրվեց:


Դեպքի վայրից առաջին իսկ հրապարակված կադրերում, ականատեսները դիակների մասին տարօրինակ բնորոշումներ են տալիս, հատկապես այն, որ մահացած անձինք կարծես թե վաղուց արդեն մահացած են եղել: Գուցե իսկապեպես ուղևորների մի մասն արդեն իսկ անհետ կորած ինքնաթիռի ուղևորներն են եղել:


Նման մի շարք տարօրինակ փաստերի մասին կարելի է երկար խոսել, սակայն մեկ կարևոր նկատառում ևս: Երկու ինքաթիռների հատուկ համարները բավական նման են' ընդամենը մեկ տառի մասնիկի տարբերություն' О և D: Անհետ կորած ինքաթիռինը' 9M-MRO, իսկ կործանվածինը' 9M-MRD:


Գուցե շատերին այս ամենը ոչինչ չասի, սակայն կարելի է վստահ պնդել, որ մեր օրերում կան հատուկ ծառայություններ, որոնց համար բավական հեշտ է մանիպուլյացիաների միջոցով ամեն ինչ իրար խառնել: Այսօր շատերը վստահորեն պնդում են' նույնիսկ 2011թվականի սեպտեմբերի 11-ի աղետը մի մեծ խաղ էր, որ ցուցադրվեց մարդկությանը, իսկ դրա հետևանքները եղան ոմանց համար ճակատագրական, իսկ մի քանիսի համար խիստ օգտակար: Տեխնոլոգիական այս դարաշրջանում, երբ ինֆորմացիան իր ոտքով կարող է գալ ու մտնել յուրաքանյուրիս բնակարան, դարձել է հզոր զենք կեղծիքը ճշմարտություն ներկայացնելու և մարդկանց կառավարելու համար, պարզապես այս մեծ ախարհաքաղաքական գործընթացներին զոհ են գնում անմեղ մարդիկ...


Ամեն դեպքում մի կողմ դնելով ամենը, հուսանք սև արկղերը այս դեպքում գոնե կհայտնաբերվեն, թեպետ արդեն իսկ խոսվում է այն մասին, որ սև արկղերը կարող են չհայտնաբերվել կողմերի' սև արկղերի ոչնչացմամբ հետաքրքություն ունենալու պատճառով....

 

 

Արմեն Մխեյան