Ամռան այս ամիսներին Երևանից ուղիղ չվերթով կարող եք թռչել Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա, Լեհաստան, Արաբական Էմիրություններ, Կիպրոս, Հունաստան (միանգամից 4 քաղաք՝ Աթենք, Սալոնիկ, Իրակլիոն, Հռոդոս), Չեռնոգորիա, Խորվաթիա , Բուլղարիա, Իսրայել, Լիբանան և այլն: Այս օրերին բոլոր այս ուղղություններով տոմսերի խնդիր կա, քանզի պահանջարկը բավականին մեծ է:

 


Դեսպանատներում վիզաներ ստանալու համար հերթագրվածների ցանկը հասնում է մինչև հոկտեմբեր, էլ չեմ նշում Ռուսաստան, Վրաստան և Թուրքիա հանգստանալու գնացողների մեծ բանակը:
Հիմա մենք վա՞տ ապրող հասարակություն ենք (ես չեմ պնդում, որ սա հարուստ հասարակության չափանիշ է, բայց սա աղքատ հասարակության չափանիշ էլ չէ):

 

 

Մենուա Հարությունյան