Ասում են ռուսական զորքը դուրս է բերվում Հայաստանից: Մի մասն ասում է առանց տեղյակ լինելու,իսկ մյուս մասը՝լայքեր հավաքելու և ընթերցում ավելացնելու համար: Չեմ հասկանում տրամաբանությունը: Եթե նկատի ունեք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան,ապա ընդհակառակը.այն համալրվում է,անգամ խոսք է գնում,որ այն կարող է դառնալ դիվիզիա և ապացույցը,որ ռազմաբազայի տարածքները ընդլայնելու համար նոր տարածքներ են ձեռք բերվում:
Լավ,եթե նկատի ունեք Ռուսաստանի ԱԴԾ կամ ինչպես ասում են ФСБ-ի սահմանապահ զորքերը,որոնք իրականացնւոմ են ՀԱՅ-թուրքական սահմանի պահպանությունը,կրկին աբսուրդի մոտ խոսակցություն է.Ռուսաստանի շահերին դեմ է այստեղից իր սահմանապահ զորքերը դուրս բերելը,իսկ հիմա անդրադառնանք իրականությանը,այլ ոչ թե ՝վերլուծություններ կատարենք: Եթե ձեզ նոր է տեղ հասել,որ ՀՀ սահմանը Թուրքիայի Հանրապետության հետ պահպանող Ռուսական սահմանապահ զորքերը արդեն մի քանի տարի է անցել է պայմանագրային զինծառայության՝մինիմումի հասցնելով ժամկետային զինծառայությունը,ապա իմացեք,որ մոտ 3 տարի հետ եք մնացել:
Ի դեպ միայն ՀՀ սահմանում չէ,ողջ ռուսական սահմանապահ զորքերն են անցել գրեթե 100 տոկոսանոց պայմանագրային ծառայության: Եթե նոր եք իմացել,որ հրամկազմը ւ անձնակազմի փոքր մասն է ռուսական քաղաքացի դուք կրկին հետ եք մնացել.վաղուց պայմանագրային զինծառայողները զորակոչվում են ՀՀ քաղաքացիների շարքերից.կարևոր չէ,որ նրանց անձնագիրը հայկական է,բայց նրանց հագին ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի համազգեստն է և տարբերանշանները,իսկ նրանց վրա հարձակվել նշանակում է հարձակվել ՌԴ վրա,իսկ դրա լավ կամ վատ լինելը արդեն այլ հարց է ՝ նախընտրության հարց է,իսկ ես միայն փաստն եմ արձանագրում: Մի ցույց տվեք,որ լսում եք մեկի ամուսինը վարունգ է և առանց մանրամասների մեջ խորանալու ,աղն առած վազում եք:
Տիգրան Մկրտչյան