Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Արաբական Հանրապետության փոխնախագահ է նշանակել սիրիացի առաջին կին քաղաքական գործիչ 81-ամյա Նաջահ ալ-Ատարին, ով երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել սիրիական տարբեր կառավարություններում։ 1976-2000 թթ․ Ալ-Ատարը ղեկավարել է երկրի Մշակույթի նախարարությունը, իսկ 2006թ․-ից եղել է ՍԱՀ փոխնախագահ։
Նաջահ ալ-Ատարը եզակի կին քաղաքական գործիչներից է, ով էական և տևական դերակատարություն է ունեցել մերձավորարևելյան որևէ պետության քաղաքական կյանքում։
Արմեն Պետրոսյան