Պատմության ընթացքում Հայաստանն ու Իրանը (Պարսկաստանը) շատ են բախվել: Այդ բախումները հաճախ ողբերգական ադրյունք են ունեցել երկու ժողովուրդների համար: Սակայն, քիչ չեն եղել դեպքերը, երբ երկու ժողովուրդները արդյունավետ գործակցել են: Այսօր, երբ աշխարհը կրկին կանգնած է գլոբալ փոփոխությունների առաջ, Հայաստանի միակ հուսալի գործընկերը պետք է Իրանը լինի: Կարծում եմ, որ անվտանգության առումով Իրանն այսօր կարող է դառնալ նաեւ Հայաստանի միակ հուսալի ռազմավարական դաշնակիցը: Համենայնդպես, Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ Իրանի իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ հակառակ Հայաստանի որոշ պետական, ոչ պետական օղակների եւ ասպես ասած դաշնակից պետության, Իրանն ավելի է շահագրգռված Հայաստանի անվտանգությամբ:

 

 

Մկրտիչ Իսրայելյան