Լևոն Հայրապետյանի գործընկերը խնդրեց ապատեղեկատվություն չտարածել և հայտարարեց, որ նա ձերբակալվել է, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 2006 թվականից քննվող բաժնետոմսերի գործի շրջանակներում: Անգամ դրանից հետո պաթետիկ հայրենասիրիզմը չդադարեցնեց ջհուդամասոնաադրբեջանառսահակահայկական տեսության տիրաժավորումը, անիմաստ կոչերի հրապարակումը և հուժկու թաթիկները ռուսական իրավապահների վրա թափ տալը: Ախր քննարկումները այնքան պարզամիտ և պաթետիկ են, որ կարդալիս մարդու բանականության վերջին հատիկները չորանում են ...


Հիմա էլ բողոքի ալիք է բարձրացել, թե Հովիկ Աբրահամյանը ինչու չդատապարտեց գործարարի ձերբակալությունը ... Հետաքրքիր է' այդպիսի մտքերը սթափ վիճակում են արտահայտվում? Հայրապետյանը, որքան էլ անուրանալի ծառայություններ է մատուցել հայ ժողովրդին, Ռուսաստանի քաղաքացի է, իր փողերը աշխատել և աշխատում է այնտեղ, խախտում և չի խախտում այդ երկրի օրենքները և Հայաստանի վարչապետից պահանջել խառնվել այս պատմությանը' նշանակում է նրան մղել արկածախնդրության: Եվ շատ ծիծաղելի է, որ ոչ ադեկվատության այդ դրսևորումները երբեմն հորջորջվում են հասարակական կարծիք ...

 

 

Վարուժան Բաբաջանյան