Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա , ովքեր ասում են , թե Ռուսաստանը շահեց Ուկրաինայում տեղի ունեցածից , մեկնաբանելով Ղրիմի փաստը : Դա նույնն է , որ Ռուսաստանը իրեն վերցնի Ղարաբաղը , բայց կորցնի Հայաստանը : Աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանը զիճում է իր դիրքերը ամենուր , սկսած մերձավոր արևելքից մինչև կովկաս և արևելյան եվրոպա : Ուկրաինան կարևոր դեր էր կատարում Ռուսաստանի կայսրության գաղափարախոսության մեջ , սակայն կորցնելով Ուկրաինան , Ռուսաստանը կայսրությունից վերածվեց պետության :
Առանձնահատուկ դեր էր կատարում Ուկրաինան Ռուսաստանի տնտեսությունում , քանի որ կար + 50 միլիոն սպառող , ովքեր հիմա կդարնան եվրոպաի սպառողը : Մաքսաին Միության կոնտեքստում Ուկրաինաի կորցնելը դա ՄՄ ի մահն էր , քանի որ չկա այլևս այն շուկան որը կար ՄՄ ի ձևավորման սկզբում : Ղազախստանը իր պետական շահն է պաշտպանում , Բելոռուսիան իր պետկան շահը , ՀՀ ն չունի ոչինչ , ինչով կարող է հանդես գալ ՄՄ ում : Ստացվում է մի իրավիճակ , որտեղ Ռուսաստանը միայնակ է մնում ՄՄ ում :
Այս իրավիճակում ռուսատանը փնտրելու է նոր մոտեցումներ ՄՄ ն որպես կառույց կայացնելու համար , հանձինս Ադրբեջանի ՄՄ ին անդամակցությամբ , որտեղ համար մեկ թիրախը լինելու է Հայաստանը , քանի որ կրեմլում քաջ գիտակցում են , որ ՀՀ ի ղեկավարությունը չի ցանկանում անդամակցել ՄՄ ին , բայց այդ քայլին գնում է ստիպված , սպառնալիքների ներքո , բայց և այնպես այդ իրավիճակը չի կարող երկար տևել , այսինքն ՀՀ ն վստահելի դաշնակից չէ , և ցանկացած պահին կարող է քցել ռուսաստանին :
Չեմ Արտագաղթելու