Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը փորձում է հասնել Իրաքում և Շամում իսլամական պետություն կազմակերպության և Թուրքիայի համագործակցության , հարաբերությունների բացահայտմանը:

 

Սիրիայում ծայրահեղ արմատական իսլամական կառույցներին ու զինյալներին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ բազմաթիվ փաստերի, դիտարկումների ու հարցադրումների բարձրաձայնումից հետո ընդդիմադիր կուսակցությունը քայլեր է ձեռնարկում թուրքական խորհրդարանում ԻՇԻՊ-ի և Թուրքիայի հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ կազմակերպել և հետաքննություն սկսել ու այդ հարցով արդեն առաջարկությամբ դիմել է մեջլիսի նախագահին:

 

 

Լևոն Հովսեփյան