ԱՄՆ-ը, տնտեսական սանկցիաներ կիրառելով Ռուսաստանի նկատմամբ, իրականում ավելի մեծ հարված է հասցնում եվրոպական պետությունների տնտեսությանը, ինչը, կարծես թե, եվրոպացիները չեն պատրաստվում հանդուրժել:

 

Վստահ եմ, որ ԱՄՆ-ը ցանկանում է առաջին հերթին թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը, բայց, ձեռքի հետ էլ, հարվածում է իր «դաշնակից» Եվրոպայի գրպանին: Կարծում եմ՝ Հին աշխարհը չի հանդուրժի ԱՄՆ-ի նման պահվածքը, նամանավանդ, որ Նահանգներն ամեն գնով փորձում են Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ: Պատերազմ, որը պետք է ընթանա Եվրոպայի տարածքում, ԱՄՆ-ից կիլոմետրերով հեռու, ինչը պետք է սթափեցնի եվրոպացիներին և արթնացնի նրանց ինքնասիրությունը:

 

Ես զարմանում եմ Պուտինի համբերատարության և հավասարակշիռ պահվածքի վրա և ուրախ եմ, որ աշխարհի գերհզոր պետություններից մեկը գլխավորում է նման մարդ: Հակառակ պարագայում համաշխարհային պատերազմը վաղուց սկսված կլիներ:

 

 

Մենուա Հարությունյան