Առաջացել է ուժերի վերաբաշխման խնդիր: Սիրիական ճգնաժամը ՌԴ-ը չստիպեց ներքաշվել պատերազմի մեջ, Իրանը կարծես զիջեց դիրքերը, ու ամեն ինչ սկսվեց Ուկրաինայում... Ուկրաինայի ոչ ադեկվատ կառավարության գործելաոճով Հյուսիս-Ատլանտյան դաշինքը կարող է զորք մտցնել Դոնեցկի մարզ, ինչը վաղուց ցանկանում էր անել, կանի հիմա: Կհանդուրժի՞ Ռուսաստանը, թե ոչ դժվար է ասել այս պահին: Չի կարելի միայն քննադատել Ռուսաստանին, Արևմուտքը ևս պակաս վտանգավոր չի:
Արևմուտքին ու նրա գլխավորին միայն մեկ բան է պետք, այլ երկրների հաշվին հարստանալ, ձեռք բերել ռեսուրսներ, ինչն ԱՄՆ-ը արել է երկու աշխարհամարտերի ժամանակ: Հիմա նորից կարիք կա պատերազմի, սպառվել են ռեսուրսները, սկսվել է լճացում, ԱՄՆ-ի տնտեսական դիրքն էլ այլևս այն չէ, արտաքին պարտքն էլ հասել անհաշվելի թվի... Արևմտամետներին ու ռուսամետներին մի բան կարելի ասել, թե Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ, թե ՌԴ-ը իրենց շահն են առաջ տանում:
Սակայն մի մոռացեք կարևոր մեկ հանգամանք. Թուրքիան Արևմուտքի ձեռքն է, իսկ եթե մենք էլ «տրվենք» Արևմուտքին, ապա կարելի է ասել կկորցնենք ամեն ինչ... Բալանսը այսպես գոնե պահպանվում է, այն խախտել չի կարելի: Պետք է պարզապես ունենալ լավ իշխանություն, որ կարողանա դիմակայել գաղութացմանը այս անգամ արդեն ՌԴ-ի կողմից: Ցավոք մեր ներկայիս նախագահն ու իշխանությունը չլինելով լեգիտիմ, չի կարող ճիշտ քայլեր անել ու պահպանել մեր երկրի շահերը...
Արմեն Մխիթարյան