Ես մասնակցել եմ շատ հանրահավաքների, քանի որ համարում եմ' դա այն նվազագույն քայլն է, որ ես կարող եմ անել իմ իրավունքները պաշտպանելու համար: Գիտեմ, որ մեր երկրում մարդիկ հոգնել են տարատեսակ ակցիաներից, երթերից ու հանրահավաքներից, քանի որ շատ անգամ են կոտրել նրանց վստահությունը: Բայց, փաստը մնում է փաստ, որ քանի դեռ մենք դուրս չենք գալիս հրապարակ միասնական ուժով, իշխանությունները մեզ ամեն անգամ նվաստացնում են: Չի կարելի հանդուրժել այլևս, ինչպես հանդուրժել ենք տարիներ շարունակ: Պետք է ազատվել նման ոճրագործ իշխանությունից հնարավորինս արագ, քանի դեռ նրանց նոր փորձանքներ չեն բերել մեր գլխին (ինչում ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում): Այսօր և մնացած բոլոր անգամները անհրաժեշտ է գոնե մասնակցել հանրահավաքներին, որոնք ուղղված են մեր սոցիալական ծանր վիճակին հասցրած հերթական հարվածների դեմ: Կոչ եմ անում բոլորին. այսօր' 18:30, լինել Ազատության հրապարակում և միահամուռ ուժերով պայքարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած ապօրինի որոշման դեմ!!!

 

 

 Գագիկ Սերոբյան