Իսրայելն այնքան է կատարելագործել իր պաշտպանական համակարգը, որ երեկ հայտարարված զորահավաքում հավաքվել է 70 հզ զինապարտ և սպասում են հրամանի: Իսրայելը մշտապես գտվում է ռազմական դրության մեջ, բայց աշխարհի զարգացած պետություններից է, կա ներգաղթ դեպի այդ երկիր, նույնիս Հայաստանից են արտագաղթում Իսրայել: Հիմա մի պահ պատկերացրեք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենա հեռուսացույցով ու հայտարարի համընդհանուր զորահավաք... հաջորդող երկու ժամերի ընթացքում Վրաստանի սահմանը կանցնեն հարուրավոր երիտսարդներ, հարուստներն իրենց երեխաների կթռցնեն Հայաստանից ամեն հնարավոր ճանապարհներով, փողոցներում էլ ջահել չես տեսնի և այսպես շարունակ: Ես կկածի տակ չեմ դնում հայ երիտասարդի հայրենասիրությունը, ուղղակի հայ երիտասարդը գիտի, որ պատերազմի դեպքում էլ վերևների երեխեքը սահման չեն գնա, հայ երիտասարդը նեղված է սոցիալական անարդարությունից և դրա համար էլ չի հավատում ոչ մեկին: Իսկ ահա Իսրայելում նախարարի ու բանվորի երեխաները հավասար են բանակում, կարծում եմ՝ հիմա հասկացաք, թե ինչու է Իսրայելը մինչև այսօր գոյատևում կես միլիարդանոց արաբական երկրներով շրջապատված, իսկ մենք մեր դարակազմիկ հաղթանակի հազիվ ենք կարողանքում պահել, պահել զոհերի գնով:
Հ.Գ միայն չասեք,որ Իսրայելի հետ համեմատվելը սխալ է, բացի այն, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք իրար հետ, այլ նաև նուրաքանչյուր պետություն կարող է "իսրայել դառնալ", միայն ցանկություն է պետք:

 

 

Զոհրապ Եգանյան