Լուսանկարիչ Գրեգ Սեգալը հետաքրքիր նախագիծ է ստեղծել՝ «Աղբի 7 օր»: Նախագծում նա ընդգրկել է իր կալիֆոռնիացի ընկերներին, հարևաններին և ծանոթներին, ովքեր պառկած են աղբի մեջ, որը նրանք հավաքել են իրենց տանը մեկ շաբաթվա ընթացքում: Կալիֆոռնիայի բնակիչներն ամենաշատ աղբն են հավաքում՝ օրական մոտ 2 կգ: Ներկայումս ԱՄՆ-ում աղբի վերամշակումը կարևոր ոլորտ է և դրանում ընդգրկված են շուրջ 1.5 միլիոն մարդ, իսկ դրա շրջանառությունը տարեկան ապահովում է 250 միլիարդ դոլար: