Երեկվանից աշխարհի թիվ 1 թեման Դոնեցկի երկնքում ոչնչացված Մալազիական ավիաուղիների ինքնաթիռի պատմությունն է: Երեկվանից Ուկրաինական, Ռուսական ու ապստամբների կողմը փոխադրաձ մեղադրանքներ են հնչեցնում, թե ով է խփել ինքնաթիռը:
Ուկրաինացիները ասում են, որ ապստամբերն են, ապստամբներն ասում են որ ուկրաինացիներն են, Ռուսաստանն ասում ա, որ ով է լինի՝ մեղավորը ուկրաիանան է, ԱՄՆ-ից նամյոկ են անում, որ Ռուսաստանն ա ու այսպես շարունակ:
Մի բան հաստատ ա. ինքնաթիռը տեխնիկական անսարքության ու այլ պատճառներով չի ընկել: Դրան ոչնչացրել են օդում ու քանի գնում է նոր ու իրարամերժ մանրամասներ են ի հայտ գալիս: Ըստ իս, այդ տեղեկատվության ամենաարժանահավատ մասը Ուկրաինայի Անվտանգության Ծառայության հրապարակած գաղտնալսումն է, որտեղ երևում է, թե ինչպես են ապստամբների դաշտային հրամանատարները իրար հետ քննարկում ընկած ինքնաթիռի կործանման մանրամասները:
Ըստ իս, շատ քիչ հավանական է, որ ձայնագրությունը կեղծ լինի ու դե էն գլխից էլ պարզզ էր, որ ապստամբների ՀՕՊ-ը ավելի ուժեղ է, քան իրենք են ներկայացնում (վերջին մի 10 օրվա մեջ արդեն մի 5 հատ գրոհիչ են խփել, իսկ էդ կատակ բան չի): Սակայն հենց այդ բանակցություններից երևում է, որ նրանք չեն էլ պատկերացրել, որ քաղաքացիական բորտ են խփում ու որ ինտենսիվ մարտական գործողությունների գոտի կարող են թույլ տալ քաղաքացիական ինքնաթիռ մտնի:
Օդաչուները իրենք չեն որոշում, թե ինչպես թռնեն ու որ ուղղությամբ: Նրանց տրամադրում են «մայրուղի»՝ ամեն չվերթի համար ու դա անում է Ուկրաինան, ուստի, մի պահ կտրվենք էն բանավեճից, թե ինչու ու ինչով են ապստամբերը կարացել նման բարձր թռչող ինքնաթիռ խփել ու փորձենք հասկանալ, թե այդ ոնց եղավ, որ ուկրաինացի դիսպետչերները ինքնաթիռը նման ռիսկի ենթարկեցին և որ առավել հետաքրքիր է, պատահականո՞ւթյուն էր, որ Ուկրաիանայի Անվտանգության Ծառայությունը տենց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ֆիքսեց դաշտային հրամանատարների բանակցությունները:
Պադստավկա ա հիշեցնում, առավել ևս, որ նման նախադեպեր եղել են, այդ թվում նար Արցախյան պատերազմի տարիներին...
Կոնստանտին Տեր-Նակալյան