Հարգելի պարոն Ջավադյան


Ճիշտ են արդյոք այն պնդումները, որ մեր սուպերկայացած բանկային համակարգի բոլոր բանկերը(առանց բացառության) չունեն էլեմենտար ծրագրային ապահովում, որպեսզի ՀՀ քաղաքացիների, որոնք, ի դեպ, միաժամանակ հանդիսանում են այդ բանկերի հաճախորդ (լավ իմաստով), հաշիվները չարգելափակվեն ամբողջովին, այլ սառեցվեն միայն ԴԱՀԿ-ի ներկայացրած տուգանքի չափով: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել այս քաոսային վիճակը շտկելու ուղղությամբ: Իսկ եթե իմ ինֆորմացիան սխալ է, ապա կրկին խնդրում եմ, պարզաբանեք թե ինչու է նման իրավիճակ և ով է այս ամենի պատասխանատուն:


Քանի որ պարոն Ջավադյանը ՖԲ-ի օգտատեր չէ, մեր լրատվամիջոցներին կխնդրեմ տարածել այս դիմումը, որպեսզի այն հնարավորինս շուտ հասնի պարոն Ջավադյանին

 

 

Կարեն Քոչարյան