Ռուսները գրում են, թե ուկրաինական կործանիչներ են ուղեկցել խփված օդանավը, դրա հետ մեկտեղ գրում են, թե ուկրաինացիք ուզեցել են խփել Պուտինի օդանավը։ Ստացվում է, որ ուղիղ տեսանելիությամբ կործանիչների օդաչուները լավ տեսել են մալազիական ավիաուղիների օդանավը, ու, երեւի, մտածելով, որ Պուտինը իր օդանավը Բրազիլիայում մալազիականի գույներով ներկել՝ քողարկվել է, որ թշնամին գլխի չընկնի, այդպես փորձել է մի կերպ թռնել Ուկրաինայի վրայով, տուն հասնել, վերցրել խփել են անկապ մի օդանավ, Պուտինը ըստ էս ապուշիկ սցենարի, պլստացել է։ Ռուսական մեդիան մոռանում է նշել, որ ուկրաինական կործանիչներից մեկի ղեկին Նելսոն Ստեփանյանն է եղել, մյուսի ղեկին, բնականաբար՝ Էքզյուպերին, որը պարզվել է, չի զոհվել Երկրորդ համաշխարհային պատերազմում…

 

Լևոն Բարսեղյան